Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները. Իրանի դեսպան  |azatutyun.am|
16:21 - 27 մայիսի, 2022

Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները. Իրանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանազատման և հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական ակտիվացած բանակցությունների ֆոնին՝ Իրանը վերստին ընդգծում է, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նաև հայտնեց, որ Թեհրանը աջակցում է տարածաշրջանային ապաշրջափակմանը։

«Բարեբախտաբար, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ մասնագիտական խմբերի հանդիպումները լավ արդյունքներ են տալիս։ Որքանով տեղեկացված ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքներն ու կանոնները, և բանակցությունները լինեն կառուցողական։ Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս երկրների արդյունավետ բանակցությունների արդյունքում։ Բնական է, որ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է այս ճանապրհները բացել և կապ ստեղծել։ Այդ ամենը պետք է տեղի ունենա՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իրանը կաջակցի բոլոր այն հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ճանաչված կանոններին և օրենքներին», - ասաց դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել