Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել
15:23 - 29 մայիսի, 2022

Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առարկայական քննարկումներ են եղել երկկողմանի հարաբերությունների արդիական օրակարգի հարցերի շուրջ՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձերք բերվել, մասնավորապես, այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազի անխափան մատակարարումները Սերբիային», - նշված է հաղորդագրությունում։

Բացի այդ, կողմերը «կարծիքներով են փոխանակվել մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել