Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Հայտնում է ԱԳՆ-ն։

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով