Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը
 |civilnet.am|
17:33 - 15 հունիսի, 2022

Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը |civilnet.am|

civilnet.am: Եթե դրամի արժևորման ներկա տեմպերը շարունակվեն կամ պահպանվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա վերջում կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման, մասնավորապես, նվազեցման հարցին․ հունիսի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Վերջինս նշեց, որ տարվա մեկնարկից ի վեր դոլարի համեմատ դրամը 12-13 տոկոսով արժևորվել է, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գնի հաշվարկների մեջ փոխարժեքն էական դեր ունի։

«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, ու դրամի արժևորումը հաշվարկների մեջ պիտի մասնակից լինի։ Այլ հարց, թե ինչքանով է իրավիճակը երկարաժամկետ ու ֆունդամենտալ»,- պատասխանեց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ հարցին։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել