Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ. Մակրոն |1lurer.am|
20:08 - 15 հունիսի, 2022

Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռումինիայի Կոնստանցա կոմսության ռազմաօդային բազայում նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնի խոսքով՝ Փարիզն ի սկզբանե կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ որպես պատիժ ուկրաինական տարածքում հատուկ ռազմական գործողության։ «Բայց մենք նաև ցանկանում ենք կառուցել խաղաղություն, ինչը նշանակում է, որ ինչ-որ պահի պետք է դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել