Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ
10:58 - 22 հունիսի, 2022

Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ

Հարյուրավոր մարդիկ են զոհվել չորեքշաբթի օրը Աֆղանստանում գրանցված 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Երկրի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Սոցցանցերում տարածված նկարներում պատկերված են մարդիկ՝ պատգարակներով, փլատակների վրա, ինչպես նաև ավերված տներ Պակտիկա նահանգում:

Երկրի կառավարության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, և որ ավելի քան 150 մարդ վիրավորվել է:

Երկրաշարժը տեղի է ունեցել հարավարևելյան Խոստ քաղաքից մոտ 44 կմ հեռավորությամբ:

«Ցավոք, անցյալ գիշեր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պակտիկա նահանգի չորս թաղամասերում, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ և ավերվել տասնյակ տներ», - թվիթերում գրել է կառավարության խոսնակ Բիլալ Քարիմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել