Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով
 |tert.am|
14:26 - 23 հունիսի, 2022

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։

Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․«Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կազմող Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ԲԴԽ– անդամ, նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։

Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ  Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և  Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները մինչև այժմ կասեցված էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել