Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
17:46 - 23 հունիսի, 2022

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Փարիզում կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին։

«Խալաֆովն ու Մոնդոլոնին քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլն ու հեռանկարները, […] տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման, հետկոնֆլիկտային համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել