Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի 2 տեսակի արտադրությունը | shantnews.am

Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի 2 տեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի) առկա արտադրատեսակներից:

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն