Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի օլիգարխ Պոտանինի և Պուտինի ազգականի դեմ
17:42 - 29 հունիսի, 2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի օլիգարխ Պոտանինի և Պուտինի ազգականի դեմ

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի օլիգարխ Վլադիմիր Պոտանինի դեմ, որին Լոնդոնը բնորոշում է՝ որպես Ռուսաստանի երկրորդ ամենահարուստ մարդ, որը նաև գնում էր Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանը լքող ընկերությունների ակտիվները, հայտնում է Reuters-ը։

Պոտանինին, որին անվանում են «նիկելի արքա», պատկանում է «Նորնիկել» ընկերության բաժնետոմսերի 36%-ն, ինչպես նաև «Ռոսբանկը» և «Ինտերռոս» հոլդինգային ընկերությունը։

Պատժամիջոցային ցանկում է հայտնվել նաև ածխի արդյունահանմամբ զբաղվող ռուսական «Կոլմար խումբ» ընկերության նախագահ Աննա Ցիվիլևան, որն, ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի ոչ հարազատ եղբոր աղջիկն է։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել