ԱԺ-ն որոշեց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացնել պաշտոններից
12:33 - 01 հուլիսի, 2022

ԱԺ-ն որոշեց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացնել պաշտոններից

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նրանց հետ կանչելու քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, նրանից բոլորը կողմ են քվեարկել պատգամավորներին պաշտոններից հետ կանչելու որոշմանը։

Ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը ներկայացրել էին նրանց պաշտոններից հետ կանչելու հիմնավորումները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել