Ֆինլանդիան հայտարարել է, որ իր քաղաքացիներին չի արտահանձնի այլ երկրներին

 |factor.am|
15:32 - 01 հուլիսի, 2022

Ֆինլանդիան հայտարարել է, որ իր քաղաքացիներին չի արտահանձնի այլ երկրներին |factor.am|

factor.am: Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրը որևէ պարագայում իր քաղաքացիներին այլ երկրներին չի արտահանձնելու։ Այս մասին նա ասել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆինլանդիայի պարտավորությունների համաձայն՝ Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրներին արտահանձնել, որտեղ նրանց սպառնում է մահապատիժ կամ խոշտանգումներ»,- ասել է Հաավիստոն՝ հավելելով․ «Ինչ վերաբերվում է արտահանձնմանը, ապա պահանջվում է, որ անձը մեղադրվի Ֆինլանդիայում ահաբեկչություն կատարելու կամ այն իրականացնել պատրաստվելու համար»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել