Էրդողանը հայտնել է, որ Շվեդիան մինչ այժմ Թուրքիայի «պահանջած 73-ից 3-4 ահաբեկչի» է արտահանձնել
 |factor.am|
16:08 - 01 հուլիսի, 2022

Էրդողանը հայտնել է, որ Շվեդիան մինչ այժմ Թուրքիայի «պահանջած 73-ից 3-4 ահաբեկչի» է արտահանձնել |factor.am|

factor.am: Անկարան Հելսինկիից և Ստոկհոլմից կոնկրետ գործողություններ է ակնկալում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրեն ուղեկցած լրագրողներին տված հարցազրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաստիացումները, իհարկե, կարևոր են, սակայն գլխավորն իրական գործողություններն են։ Թուրքիան բազմիցս բախվել է երկակի չափանիշների ահաբեկչության դեմ պայքարում և կգործի համապատասխանաբար»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Շվեդիան արդեն արտահանձնել է «3-4 ահաբեկչի» ։

«Շվեդիան 73 ահաբեկչից, որոնց արտահանձումը մենք պահանջել ենք, 3-4-ին է արտահանձնել, բայց դա բավարար չէ»,- ասել է Էրդողանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել