Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

 |factor.am|
15:32 - 04 հուլիսի, 2022

Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը |factor.am|

factor.am: Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բայրամովի հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թեհրան-Բաքու կապերի և համագործակցության զարգացումը, երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։ 

Նշելով, որ իրենց հանդիպման ընթացքում ընդգծված մեկ այլ թեմա է եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հակամարտության սկզբից Իրանը հայտարարել է ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամության մասին։ «Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա, երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- հավելել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել