Ռուսաստանը վերացնում է սահմանի հատման սահմանափակումները |factor.am|

factor.am: Հուլիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է ցամաքային սահմանով Ռուսաստանի Դաշնություն մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականի մարտին՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեղմացումը, սակայն, դեռևս չի վերաբերում Ռուսաստանից ցամաքային սահմաններով ելքի սահմանափակումներին, դրանց մասին «կհայտարարվի լրացուցիչ, եթե նման որոշումներ կայացվեն»։

Հունիսի 14-ից հանվել են օդանավով կամ ծովային անցակետերով ժամանող օտարերկրացիների՝ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Միաժամանակ, պահպանվել են ցամաքային տրանսպորտով մուտքի սահմանափակումները։

Ավելի մանրամասն` Factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով