ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|
00:10 - 05 հուլիսի, 2022

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայկական մեդիայում Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության վերաբերյալ հրապարակումներին։

Հիշեցնենք, որ Կանադայի արտգործնախարարը Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտնել էր հունիսի 30-ին՝ նշելով․ «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»։

Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ նշված է․

«Ուշադրություն դարձրինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, բայց տարակուսանք է հարուցում այն, որ, համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը:

Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա։

Ինչպես երևում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը:

Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան և երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել