factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը և հավանականությունը, որ դրանք կկարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Եվրամիությունը պատժամիջոցների վեց փաթեթ է ընդունել, որոնք կոչված են պատժել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելով միջազգային իրավունքը խախտելու համար։
Ըստ Բորելի՝ պատժամիջոցներն աստիճանաբար ազատում են Եվրոպան կախվածությունից, որը վաղուց խոչընդոտում էր նրա քաղաքական ընտրություններին՝ Վլադիմիր Պուտինի ագրեսիվության դիմաց:
Նա հիշեցրել է, որ մինչև 2022 թվականի վերջը ԵՄ-ն մտադիր է 90%-ով կրճատել ռուսական նավթի ներկրումը։
comment.count (0)