Դատախազությունից չցանկացան հանդիպել մեզ հետ, մենք էլ մեր գործողությունները կանենք․զոհված զինծառայողների ծնողներ |tert.am|
12:35 - 06 հուլիսի, 2022

Դատախազությունից չցանկացան հանդիպել մեզ հետ, մենք էլ մեր գործողությունները կանենք․զոհված զինծառայողների ծնողներ |tert.am|

tert.am: Դատախազությունից հայտարարել են, որ չեն ցանկանում իջնել, մեզ հետ հանդիպել՝ ասելով, որ նորություն չունեն, և գործը տեղափոխումը քննակման մեջ է, այդ դեպքում մենք էլ կանենք մեր գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին զոհված զինծառայողների` բողոքի ակցիա իրականացնող ծնողները։

Հիշեցնենք, որ Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել