Moody’s-ը հայտարարել է Բելառուսի արտաքին պարտքի դեֆոլտի մասին|factor.am|

factor.am: Բելառուսը չի կատարել արտաքին պարտքի հետ կապված պարտավորությունները, հայտնում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը, գրում է Meduza-ն։ Հուլիսի 13-ին լրացավ արտոնյալ ժամկետը, որի ընթացքում երկիրը պետք է վճարեր 22,9 մլն դոլար Belarus-27 եվրոպարտատոմսերով։ Բելառուսի ֆինանսների նախարարությունն այս վճարումը կատարել է ազգային արժույթով, ինչի պատճառով պարտատոմսերի տերերը չեն  ստացել վճարումները։

Հունիսի վերջին Բելառուսը հայտարարեց, որ երկիրը եվրոպարտատոմսերի հետ կապված իր պարտավորությունները կկատարի բելառուսական ռուբլով՝ «Բելառուսբանկի» հաշվեհամարին։ Դեռևս հունիսի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի արտաքին պարտքի ռուբլով վճարումների նոր ժամանակավոր ընթացակարգ սահմանելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով