Գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը կարող են լցավորվել գազալիցքավորման կայաններում. ՏԿԵՆ
10:08 - 30 հուլիսի, 2022

Գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը կարող են լցավորվել գազալիցքավորման կայաններում. ՏԿԵՆ

Գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը կարող են լցավորվել գազալիցքավորման կայաններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։

«Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։

Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։

Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, որը պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը և հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով։

ՏԿԵ նախարարությունը հորդորում է բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել