Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահություն
 |tert.am|
18:54 - 03 օգոստոսի, 2022

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահություն |tert.am|

tert.am: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Այս մասին ասված  է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ:

«Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել