Մինչև տարեվերջ Երևան կներկրվի 150 ավտոբուս և 15 տրոլեյբուս

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում, չինական «Jhong Tong»  մակնիշի  150 հատ ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվի մայրաքաղաք:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

Գրառման մեջ նաև ասված է.

«Հարգելի քաղաքացիներ,

Ուրախությամբ հայտնում եմ, որ չնայած տրանսպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, բարեփոխումները փուլ առ փուլ շարունակվում են:

2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման  կհանձնվեն «Man» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն