Ուկրաինայում Bayraktar անօդաչուների արտադրության գործարան կկառուցվի
 |tert.am|
15:05 - 08 օգոստոսի, 2022

Ուկրաինայում Bayraktar անօդաչուների արտադրության գործարան կկառուցվի |tert.am|

tert.am: Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։

Այս մասին ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը հավանություն է տվել երկկողմ համաձայնագրին և գործարանի կառուցման մասին համաձայնագիրն ուղարկել է խորհրդարան՝ վավերացման», - ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել