ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

 |armenpress.am|
19:41 - 08 օգոստոսի, 2022

ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա:  

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի Նյու Յորքում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, սեպտեմբերի 20-ից 26-ը։ Ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսական պատվիրակությունն այս տարի կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել