Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա

 |armenpress.am|
22:20 - 08 օգոստոսի, 2022

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության շենքի մոտ օգոստոսի 8-ի երեկոյան «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ Կառավարության շենքի մոտ հայտարարությամբ հանդես եկավ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը: 

«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրվում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարություններից թույլ չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:  

Նախաձեռնության անդամները կոչ են անում չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների, ահաբեկչությունների ու շանտաժի մասին:

«Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների մոտ: 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև ընդ օգոստոսի 25-ը պետք է տարհանվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել