1lurer.am: Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակերից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:
Հիշեցնենք, որ Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։
comment.count (0)