ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
10:04 - 11 օգոստոսի, 2022

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ:

Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել