«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածնի մահվան մեջ են մեղադրել բժիշկներին․ ԲԿ-ից դեպքը պարզաբանել են
12:13 - 12 օգոստոսի, 2022

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածնի մահվան մեջ են մեղադրել բժիշկներին․ ԲԿ-ից դեպքը պարզաբանել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հարազատները մեղադրել են բժիշկներին՝  մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։

«Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Այդ առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում,  սակայն նորածինը մահացած է ծնվել»,- նշեցին հիվանդանոցից։

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել