Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ նրա ու պտղի կյանքին վտանգ չի սպառնում
19:46 - 14 օգոստոսի, 2022

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ նրա ու պտղի կյանքին վտանգ չի սպառնում

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը

«Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա երեխային ու նրա մորը»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ըստ այս պահին հրապարակված տվյալների՝ զոհվել է երկու քաղաքացի։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել