Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ձեռքով․ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ․ Լևոն Սարդարյան
20:25 - 14 օգոստոսի, 2022

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ձեռքով․ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ․ Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը, որը «Սուրմալու» առևտրի կենտրոնում անձամբ հետևում է փրկարարական աշխատանքներին, արձագանքել է քաղաքացիների հարցին, թե ինչու են որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ ընթանում։

Նա նշել է, որ ենթադրաբար, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։

«Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին»,- հավելել է Սարդարյանը։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել