Մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանը․ ՀՀ ՊՆ
20:36 - 14 օգոստոսի, 2022

Մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանը․ ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պայմանագրային զինծառայող է մահացել։

«Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը:

Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում են ՊՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել