Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ |armenpress.am|
15:40 - 16 օգոստոսի, 2022

Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված ևս 5 նավ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 
 

«Հացահատիկի մատակարարման շրջանակներում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Փաստաթղթի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել