Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերիների հետ
 |tert.am|
16:12 - 17 օգոստոսի, 2022

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերիների հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հանձնարարականով Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրեր՝ առանց նախնական ծանուցման։ 

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նրանք հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գաղտնի ընդունելությունների շրջանակում տեղի ունեցած զրույցի ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր գերու համար «ապահովվում է» (չակերտները- խմբ․) հեռախոսային կապ, նամակագրություն, կապ ընտանիքի անդամների հետ, տեղեկատվության հասանելիություն (հեռուստատեսություն, հրապարակումներ) և բուժօգնություն։

Նշվում է, որ ռազմագերիները չեն բողոքել պահման և բուժման պայմաններից։

Միջոցառման ընթացքում նշվել է, որ այդ անձանց նկատմամբ վարվել են «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվել են նրանց իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունների մատուցումը» (չակերտները-խմբ․)։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել