Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել

 |armenpress.am|
17:30 - 18 օգոստոսի, 2022

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:

Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստի շրջանակներում, որը կայացել է օգոստոսի 18-ին Բաքվում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել