«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը | azatutyun.am

«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ:

Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի 10-ին՝ իշխանամետ և ազգայնական «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա:

Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության փաստաբանները լիովին ապացուցեցին, որ «Յաբլոկո»-ին ընտրություններից դուրս թողնելու համար որևէ հիմք չկար ներկայացված մեղադրանքներից և ոչ մի կետով։

«Ամեն ինչ հորինված էր»,- ասել է Ռիբակովը՝ հավելելով, որ «Յաբլոկո»-ն կլինի Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկում, այսինքն, ըստ նրա՝ Գերագույն դատարանի որոշումը կչեղարկվի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն