Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը. Էրդողանը մասնակցելու է, ընդդիմությունը դեռ թեկնածու չունի |tert.am|
10:58 - 19 օգոստոսի, 2022

Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը. Էրդողանը մասնակցելու է, ընդդիմությունը դեռ թեկնածու չունի |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին, ուրբաթ հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը։

«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Դրանք կլինեն երկրորդ ընտրությունները, որոնցում կմասնակցի մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը)»,- ասել է նախարարը Miliyet թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայում ընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նշանակված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի, դեռ չի նշել իր թեկնածուին։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել