Կոնստանտին Զատուլին

Ռուս–հայկական համագործակցության «Լազարյան ակումբի» հիմնադիր, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Ծնվել է 1958թ․ սեպտեմբերի 7-ին։

ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար
 |news.am|

ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։ «Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։ Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը  ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․ «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում: Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
15:17 - 23 նոյեմբերի, 2023
2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին
 |tert.am|

2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել, ինչպես հայտարարում է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Տեղեկություն չունեմ, թե դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդդիմության նպատակն է եղել իշխանության հեռացնելը։ Հիշեցեննք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։ Ռուսական կողմն, ըստ պատագմավորի, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։
16:27 - 22 նոյեմբերի, 2023
2021-ին Հայաստանի ընդդիմությունը «աջակցություն է խնդրել ՌԴ-ից», սակայն մերժում է ստացել. Զատուլինը նշել է «պատճառը»
 |tert.am|

2021-ին Հայաստանի ընդդիմությունը «աջակցություն է խնդրել ՌԴ-ից», սակայն մերժում է ստացել. Զատուլինը նշել է «պատճառը» |tert.am|

tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, ասել է, որ ժամանակին ՌԴ իշխանություններին զգուշացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց նրան չեն լսել։Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։«Ուզում եմ ասել՝ ես սրա մասին խոսել եմ նախկինում, զգուշացրել եմ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ինձ ասել են՝ Դուք իրականությունը չեք ընդունում, նրան աջակցում է ժողովուրդը, մենք, ընդհանուր առմամբ, չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, մենք ունենք սկզբունքային գիծ, մենք աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ», - ՌԴ իշխանությունների արձագանքի մասին պատմել է Զատուլինը:Պատգամավորը հիշեցրել է 2020-ի Արցախյան պատերազմն ու դրա հետևանքները: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, և Մոսկվան ինքը չէր ցանկանա խառնվել դրան։«2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք (ՌԴ իշխանությունները-Խմբ.) ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող... Դրանից հետո գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմել է մեզ և խնդրել, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրեն։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի... նա ստորագրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս համաձայնագիրը», - մանրամասնել է Զատուլինը:Լրագրողի նկատառմանն առ այն, որ եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը գար, նա կարող էր ստորագրել, Զատուլինն ասել է, որ ըստ, ռուսական իշխանությունների, եթե Փաշինյանը չլիներ, ապա նորից կսկսվեն ռազմական գործողություններ, իրենք կներգրավվեն, իրենց կներքաշեն, իսկ իրենք դա չեն ուզում, այնպես որ «Փաշինյանին պետք չէ ձեռք տալ»:
16:24 - 22 նոյեմբերի, 2023
Այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ․ Փաշինյանը՝  ՀՀ որոշ անձանց մուտքի արգելքի մասին

Այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ․ Փաշինյանը՝ ՀՀ որոշ անձանց մուտքի արգելքի մասին

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն դեպքերին, երբ որոշ անձանց մուտքը ՀՀ արգելվել է։ Լրագրողն իր հարցում մասնավորապես անդրադարձավ Արամ Գաբրելյանովի, Մարգարիտա Սիմոնյանի և Կոնստանտին Զատուլինի նկատմամբ մուտք արգելքներին։ «ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի հարգանք ակնկալել իր նկատմամբ։ Իրավունք ունի նաեւ ինքնիշխան գործիքկազմ կիրառել իր դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- ասաց Փաշինյանը։   Վարչապետի խոսքով՝ այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ Հայաստանի Հանրապետության, այդ թվում ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Նա նշեց, որ տարբեր երկրների քաղաքացիներ կան, որոնք չեն կարողանում մուտք գործել ՀՀ․ «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա․ եթե նրանք, Հայաստանի նկատմամբ իրենց արածի 1 տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տունը չէին կարող մտնել առանց վիզայի, եւ սրանով ամեն ինչ ասված է»։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիամենեջեր, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը մարտի 9-ին հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։  Ավելի վաղ՝ 2022թ․ հոկտեմբերի 25-ին, հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։  Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն նույնպես արգելվել է։   
16:09 - 14 մարտի, 2023
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը ամոթալի որոշում է. Ռոբերտ Քոչարյան

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը ամոթալի որոշում է. Ռոբերտ Քոչարյան

Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։ Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։ Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։ 
14:43 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ-ն դիմել է Հայաստանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

ՌԴ-ն դիմել է Հայաստանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Հայաստանին՝ Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։  Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։   
15:53 - 27 հոկտեմբերի, 2022
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհին են. Լազարյան ակումբ

 |aravot.am|

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհին են. Լազարյան ակումբ |aravot.am|

aravot.am: Լազարյան ակումբի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ռուս խորհրդարանական Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ: «Մենք կարիք չունենք ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է և ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության ակտիվ համախոհ, որը երբեք չի փոխել իր համոզմունքները: Այդ մասին գիտեն աշխարհի բոլոր հայերը, առանց չափազանցության: Հենց Զաaտուլինն է հասել նրան, որ Ռուսաստանը ճանաչի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նրա զեկույցի հիման վրա է արդեն հեռավոր 1995թ. Ռուսաստանի առաջին պետական դուման ընդունել նման որոշում: Բազում տարիներ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների նրա ելույթները ազդել են Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա, և նրա այցերը Արցախի Հանրապետություն և աջակցությունը Արցախին պատճառ են դարձել, որ նրան հարևան Ադրբեջանում 2010թ. անցանկալի անձ հայտարարեն»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Հայաստան Զատուլինի մուտքի արգելքը հայտարարվել է ի պատասխան նրա կողմից Հայաստանի խորհրդարանի խոսնակին, փոխխոսնակին և արտգործնախարարին ուղարկված հրավերի՝ հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալ Ակումբի նիստին: «Ինքնին աննախադեպ է (չնայած որ ինքնին մուտքի արգելք ռուս խորհրդարանականների համար մինչ օրս չի եղել), որ նամակը ստորագրված է Ազգային ժողովի պաշտոնյայի կողմից: Ամեն ինչ արված է այնպես, որպեսզի այդ ամոթալի որոշումից զերծ պահվեն ավելի վերևում գտնվող մարդիկ, չնայած այն, որ Զատուլինի արգելքն ազդարարել է Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» «Հայկական ժամանակ» թերթը, գլխից մատնում է իսկական ոգեշնչողին: Եթե դեռ որոշակի կասկածներ կային, այժմ միանգամայն ակնհայտ է, որ փորձելով խափանել ռուս-հայկական հարաբերությունների քննարկումը, որպեսզի Լազարյան ակումբի ռուս մասնակիցների ձայնը լսելի չլինի Հայաստանում, Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհին են: Ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ արդեն Հայաստանի իշխանությունները որդեգրել են Լեռնային Ղարաբաղի հայերին դավաճանելու ուղին»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության վերջում նշվում է, որ Ակումբի նիստը տեղի կունենա ինչպես որ հայտարարվել էր, հոկտեմբերի 28-ին հայտարարված թեմայով՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը և ներկան»:
11:20 - 27 հոկտեմբերի, 2022
Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ: Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան: Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»:
19:07 - 25 հոկտեմբերի, 2022
Զատուլինը հայտարարել է, որ նամակ է ստացել, ըստ որի՝ իր մուտքը ՀՀ անցանկալի է
 |tert.am|

Զատուլինը հայտարարել է, որ նամակ է ստացել, ըստ որի՝ իր մուտքը ՀՀ անցանկալի է |tert.am|

tert.am: ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված տեղեկությունն առ այն, որ ռուս պաշտոնյայի մուտքը երկիր արգելվել է:«Ես ձեր նշած հրապարկումը չեմ կարդացել, բայց այսօր առավոտյան ստացել ենք նամակ, որի բովանդակությանը հենց նոր եմ ծանոթացել: Նամակում ասվում է, որ իմ արտահայտությունները վնաս են հասցնում ՀՀ-ին և որ այս կապակցությամբ իմ մուտքն անցանկալի է: Ինչպես հասկանում եմ՝ այսպես է խորհրդարանի ներկայացուցիչը պատասխանել այն առաջարկներին, որոնք անցյալ շաբաթ ուղարկել ենք պարոն Սիմոնյանին (ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-Խմբ.), նրա տեղակալին՝ փոխխոսնակին, որը զբաղվում է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերով, ինչպես նաև արտգործնախարար Միրզոյանին՝ նրանց  հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի՝ նիստին, որը նպատակ ունեինք անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երևանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Սակայն տեսնում եմ, որ խորհրդարանի ներկայացուցիչները, հավանաբար նաև Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ պատմական անցյալը, ո՛չ էլ ներկան»,-ասել է քաղաքական գործիչը:Շարունակությունը՝ tert.am-ում
15:12 - 25 հոկտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Ինչպե՞ս կարող են ԼՂ կոնֆլիկտի կողմերը հումանիտար ծրագիր իրականացնել, երբ Ալիևը խոսում է Երևանը գրավելու մասին. Կոնստանտին Զատուլին |tert.am|

Ինչպե՞ս կարող են ԼՂ կոնֆլիկտի կողմերը հումանիտար ծրագիր իրականացնել, երբ Ալիևը խոսում է Երևանը գրավելու մասին. Կոնստանտին Զատուլին |tert.am|

tert.am: Ինչ վերաբերում է հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրությանը, որտեղ խոսվում է հումանիտար ծրագրեր իրականացնելու պատրաստակամության մասին, Կոնստանտին Զատուլինն ասաց, թե կդժվարանա ասել՝ կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց նշեց, որ ատելության պայմաններում մարդասիրական ծրագրեր իրականացնելը հնարավոր չէ: «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը նման ծրագրեր իրականացնելու համար պետք է նվազեցնել: Կան բազում հակամարտություններ, որոնք դեռևս լուծված չեն, տարիների պատմություն ունեն, ինչպես Կիպրոսը: Ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է ագրեսիվ հայտարարություններով, որոնց մեծ մասի հեղինակը Ադրբեջանն է և այդ հայտարարությունները բարձր մակարդակով են արվում: Ինչպե՞ս կարելի է հումանիտար ծրագրեր իրականացնել, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակային խոսում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը գրավելու մասին»,- շեշտեց պետդումայի պատգամավորը:   Ավելին, ըստ Զատուլինի, պաշտոնական Բաքուն «հիստերիկ» վերաբերմունք է ցույց տալիս մարդկանց նկատմամբ, ովքեր անգամ հումանիտար նպատակներով մեկնում են Ղարաբաղ, նրանց ներառում է «սև ցուցակներ»-ում, հայտարարում «պերսոնանոնգրադա» կամ ինչպես դա եղավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքում պահանջում արտահանձնել իրեն:  
05:26 - 02 ապրիլի, 2019
Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել․ Կոնստանտին Զատուլին |tert.am|

Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել․ Կոնստանտին Զատուլին |tert.am|

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ավարտին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:Զատուլինի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:  «Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի Լազարյան ակումբի գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասել է Զատուլինը:  Գործիչը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հնարավոր կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից գրավված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց: tert.am   
06:47 - 07 մարտի, 2019