Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը
 |tert.am|

Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը |tert.am|

tert.am: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի օրակարգից ավագանին հանեց: Նշենք, որ նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։ Արտակ Գալստյանը ավագանու որևէ նիստի չի մասնակցել, քանի որ սկզբում կալանքի տակ էր, իսկ այժմ տնային կալանքի տակ։ «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, քանի որ ավագանու համապատասխան հանձնաժողովը նախօրեին բացասական եզրակացություն է տվել հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ կքվեարկի հարցն օրակարգից հանելու առաջարկին։ Արտակ Գալստյանի հարցն օրակարգից հանելու որոշումն ընդունվեց քվեարկությամբ՝ 38 կողմ, 6 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։
11:20 - 24 հունիսի, 2025
Արթուր Չախոյանը դիմել է շենքի մուտքը վերանորոգման ծրագրում ներառելու համար, աշխատակիցը սխալմամբ դիմումը ներառել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում․ Երևանի քաղաքապետարան

Արթուր Չախոյանը դիմել է շենքի մուտքը վերանորոգման ծրագրում ներառելու համար, աշխատակիցը սխալմամբ դիմումը ներառել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի։  «Տեղեկացնում եմ բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ։ 2023 թվականի փետրվարի 23-ին Արթուր Չախոյանը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ իր բնակության հասցեի շենքի մուտքը ներառելու վերանորոգման ընթացիկ ծրագրում։ Վարչական շրջանը պատասխանել է, որ նման աշխատանքները համատիրության լիազորությունների շրջանակում են, սակայն հնարավորության դեպքում մուտքի վերանորոգումը կարող է ընդգրկվել առաջիկա ծրագրերում։ Ըստ նախնական պարզաբանման՝ վարչական շրջանի աշխատակցի կողմից նշված դիմումը սխալմամբ ներառվել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում։ Արդյունքում վարչական շրջանից կապ են հաստատել Չախոյանի հետ և տեղեկացրել, որ կարող է ներկայանալ և ստանալ մետաղական թիթեղները։ 2025 թվականի հունիսի 14-ին Չախոյանը ստացել է այդ թիթեղները՝ սահմանված կարգով պարտավորվելով 30 օրվա ընթացքում վերանորոգել տանիքը։ Բնական հարց է առաջանում՝ ինչու՞ է բլոգերը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ ինքը սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր։ Իսկ գուցե հարմար առի՞թ էր հերթական «կոռուպցիոն բացահայտումները» անելու համար։ Տեղեկացնում եմ նաև, որ նշանակվել է ծառայողական քննություն, համապատասխան աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն»,- նշել է խոսնակը գրառման մեջ։  Հիշեցնենք, որ Չախոյանը նշել էր, որ առանց իր իմացության քաղաքապետարանը իր՝ արդեն սեփական միջոցներով վերանորոգած տան տանիքի վերանորոգման համար շինանյութ է դուրս գրել՝ իր անունը ևս ներառելով համապատասխան ցուցակում։  
16:41 - 16 հունիսի, 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: «Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկ-Մաշտոցի պողոտայի թունել-«Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկ–Խորենացու-Բեյրութի–Արգիշտիի փողոցներ–«Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ–Արգիշտիի-Իտալիայի–Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկ: Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝  Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց  և Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց  խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց: Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց: Միաժամանակ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա–Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ: Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու–Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր: Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար: Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար: Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա»,-ասված է տարածած հայտարարությունում։ 
15:15 - 16 հունիսի, 2025
«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը
 |civilnet.am|

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը |civilnet.am|

civilnet.am: Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանների տոկոսը մնում է բարձր, իսկ պահեստամասերի մատակարարման խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավորից 10 միավորն անսարք է եղել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 112-ով պակաս կամ մինուս 2,4%։ Man մակնիշի 87 միավորից՝ 10 միավորն է անսարք եղել, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից՝ 7 միավորը, Հայգեր մակնիշի 103 միավորից՝ 9 միավորը, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից՝ 14 միավորը»,- հայտարարել է Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Man մակնիշի ավտոբուսները պահեստամասերի խնդիր ունեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով զեկույցին, նշել է. «Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական և հստակ փոխանցեք»։
12:06 - 16 հունիսի, 2025
Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար: Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ  կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ: Արգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի:
17:47 - 13 հունիսի, 2025
Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ «Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,- ընդգծեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ պետությունը մետրոյում նման մակարդակի ծրագիր չի իրականացրել ավելի քան 40 տարի, և այդ ոլորտում կուտակված կարողությունների կորուստը բարդացրել է գործընթացը։  «Եթե նմանատիպ պրոցեսները երկար դադարների մեջ են հայտնվում, հետո պետք է այդ կարողությունները վերականգնել։ Վստահ եմ՝ մենք կառուցելու ենք այդ կայարանը»,– շեշտեց քաղաքապետը։ Նա  հավելեց, որ մոտ ապագայում նաև կանցկացվի տեխնիկական հսկողության մրցույթ։
14:14 - 11 հունիսի, 2025