ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․տարահանվել են 15 բնակիչ

Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․տարահանվել են 15 բնակիչ

Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։ Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Այսօր 14:40
Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել ուղևորին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։
21:57 - 14 մայիսի, 2025
Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը |armenpress.am|

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի,  որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։  Սեդրակյանն այդ մասին ասաց Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։  Նա տեղեկացրեց, որ մայիսի 4-ին ժամը 11։45-ին Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, կա հավանական վարկած, որ երեխան գետն է ընկել, քանի որ տունը գետին մոտիկ է։ «Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, և այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված, նրանց կազմում են և՛ ջրասուզակներ, և՛ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ»,- մանրամասնեց Սեդրակյանը։  Նա նշեց, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։  «Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։ Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք  5 հատվածում, դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- ասաց Սեդրակյանը։  Նա նաև շեշտեց, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ փրկարարների կողմից։  «Չկա այդպիսի վարկած, որ մենք չստուգենք։ Մարմարիկ բնակավայրի և հարակից բնակավայրերի բոլոր շենք-շինություններում ընդհանուր որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին, ցավոք, արդյունք չունենք»,- հավելեց  նա։  Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով կամավորներ։ Գևորգ Սեդրակյանը հայտնեց, որ հարյուրավոր կամավորներ միացել են իրենց և փրկարարների հետ մասնակցում են որոնողական աշխատանքներին։  «Անընդհատ շարունակելու ենք աշխատանքները մինչև երեխային չգտնենք»,- վստահեցրեց Սեդրակյանը։  Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: 
16:06 - 13 մայիսի, 2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին՝ ժամը 15:45-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։ Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների (մասնավորապես Երևան քաղաքի Հերացու փողոցում), կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։
10:44 - 12 մայիսի, 2025