ՌԴ նախկին վարչապետ և նախկին նախագահ։ Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 14-ին։ 2008 թվականի մայիսի 7-ից մինչև 2012 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: 2012 թվականի մայիսի 26-ից «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահն է: 2000-2001, 2002-2008 թվականներին եղել է «Գազպրոմ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը: 2005 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2008 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուասատանի դաշնության կառավարության առաջին փոխվարչապետը, գերակա նշանակություն ունեցող ազգային ծրագրերի պատասխանատուն:
2012 թվականի մայիսի 8-ից մինչ 2020 թվականի հունվարի 15-ը եղել է Ռուսաստանի դաշնության կառավարության ղեկավարը: 2020 թվականի հունվարի 15-ին ՌԴ կառավարությունը՝ վարչապետ Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել։