ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։
Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։
2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։
2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։