Լիբիական Արաբական Հանրապետությունը կամ պարզապես Լիբիան պետություն է Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին եւ Եգիպտոսին: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածքը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872 մլն (2015)։ Մայրաքաղաքը՝ Տրիպոլին է։ Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։
Լիբիան հանրապետություն է։ Որպես ժամանակավոր սահմանադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան։ Օրենսդրական, ինչպես նաեւ պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը նշանակում է կառավարություն եւ որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը։ 1969-ի սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սակայն 2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը։