Արամ Մանուկյան, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։
Ծնվել է 1957 մարտի 9-ին, պետական գործիչ է , եղել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։
1978 թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկայի բաժինը։ 1978-1988 թթ. ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցիչ Գուգարքի շրջանում։ 1984 թվականից աշխատել է «Ավտոմատիկա» ԳԱՄ-ում որպես ինժեներ։
Հայոց համազգային շարժմանը միացել է 1988 թ.։ 1990 թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել եւ հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի եւ անկախության վերածնունդը։ 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1994 թվականին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կրթության եւ մշակույթի հանձնաժողովի անդամ։ 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1997-1999 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ։
1999-2002 թթ աշխատել է Երեւանի Կենտրոն համայնքում՝ կրթության եւ մշակույթի բաժնի պետ։ Հեղինակ է մի շարք ՀՀ օրենքների։
Բազմաթիվ անգամ Հայաստանը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում եւ բանակցություններում։ 2003-2010 թթ աշխատել է Առեւտրի միջազգային կազմակերպությունում, Եվրամիության Tacis ծրագրում եւ Եվրոպական կրթական հիմնադրամում, որպես Հայաստանյան ծրագրերի խորհրդական եւ փորձագետ։