Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը դեմ է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռային հարձակմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին |tert.am|

Բայդենը դեմ է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռային հարձակմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չի աջակցում իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին. ԱՄՆ-ն փորձում է մեղմել Իսրայելի պատասխանն Իրանի կողմից երեքշաբթի գիշերն իրականացրած հրթիռային հարձակմանը և զսպել արագորեն սրվող տարածաշրջանային հակամարտությունը: Այս մասին գրում է apnews.com-ը:«Պատասխանը ոչ է», - ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներին:Բայդենի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ իր երկրի վրեժն իրանական հարձակման համար ավելի ծանր կլինի, քան Թեհրանը «երևէ կարող էր պատկերացնել»:Նույն օրը Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին նախազգուշացրել է. «Մենք հնարավորություն ունենք հասնելու և հարվածելու Մերձավոր Արևելքի ցանկացած կետի, մի իրողություն, որը Իսրայելի թշնամիները շուտով կհասկանան»:Բայց Բայդենի վարչակազմը մտավախություն ունի, որ Իսրայելի լուրջ պատասխանը, հատկապես Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորող պատասխանը, կարող է առաջացնել հետագա էսկալացիա, որն ի վերջո կարող է ներգրավել ԱՄՆ-ի ուժերը և կարող է հանգեցնել միջուկային զենք ստեղծելու փորձի Իրանի որոշմանը:Հավելենք, որ Իրանը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին:
10:19 - 03 հոկտեմբերի, 2024
Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ |armenpress.am|

Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, փոխնախագահ Քամալա Հարիսի և ամերիկացի սենատորների հետ։  Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բայդենն իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցությունն ավելացնելու իր որոշումը։ Զելենսկին Բայդենին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը», և երկու ղեկավարները «քննարկել են նախագահ Զելենսկիի ծրագրի դիվանագիտական, տնտեսական և ռազմական ասպեկտները»։ Համապատասխան խմբերին հանձնարարվել է ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել հաջորդ քայլերի շուրջ։  Հոկտեմբերի 12-ին Բայդենը Գերմանիայում կհյուրընկալի Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով, որի ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարները կդիտարկեն այդ խորհրդակցությունների առաջընթացը և միջազգային գործընկերների հետ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը։ Ըստ Սպիտակ տան մեկ այլ հաղորդագրության՝ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար անվտանգության աջակցություն տրամադրելու մասին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը կարգադրել է Ուկրաինային հատկացված անվտանգության աջակցության մնացած մասը Կիևին տրամադրել մինչև իր պաշտոնավարման ավարտը։  Իսկ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է առաջնագծում վերջին զարգացումները, ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային։  Հարիսը հանդիպման ժամանակ իր մեկնաբանություններում ցույց է տվել իր և ընտրություններում իր հակառակորդ Դոնալդ Թրամփի մոտեցումների տարբերությունն Ուկրաինայի հարցում։  «Իմ երկրում կամ ոմանք, որոնք փոխարենն Ուկրաինային կստիպեին իր ինքնիշխան տարածքից մեծ հատվածներ զիջել, որոնք կպահանջեին, որ Ուկրաինան չեզոքություն ընդունի, և կպահանջեին, որ Ուկրաինան հրաժարվի այլ երկրների հետ անվտանգային հարաբերություններից։ Այս առաջարկները նույնն են, ինչ (ՌԴ նախագահ) Պուտինի առաջարկները, և եկեք պարզ ասենք, որ դրանք խաղաղության առաջարկներ չեն», - Հարիսի խոսքերն է մեջբերում CNN-ը։  Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորների հետ։ Ըստ The Hill պարբերականի՝ փակ դռների հետևում 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում Զելենսկին ասել է, որ Կիևն ավելի շատ F-16-երի և հեռահար զենքերի կարիք ունի։ Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է թույլ տալ իր երկրին հարվածել Ռուսաստանում գտնվող այն թիրախներին, որտեղից հարվածներ են հասցվում Ուկրաինային։   
11:28 - 27 սեպտեմբերի, 2024
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին․ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին․«Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ», - նշված է ուղերձում։
14:24 - 21 սեպտեմբերի, 2024
Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն
 |1lurer.am|

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ: Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։ Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Ուկրաինայի նախագահի այցն ԱՄՆ տեղի է ունենում վերջին շրջանում ակտիվացած քննարկումների ֆոնին, որ Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին կարող է թույլ տալ արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցով կապի մեջ է դաշնակիցների և գործընկերների հետ: Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն թույլ են տվել իրենց զենքն օգտագործել ռուսական տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ:
13:21 - 20 սեպտեմբերի, 2024
Բայդենի որդին իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու գործով |armenpress.am|

Բայդենի որդին իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու գործով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենն, իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու համար։ Այս անակնկալ քայլի շնորհիվ նա կխուսափի դատավարությունից՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  Հանթեր Բայդենը պետք է կանգներ Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջև 1,4 միլիոն դոլարի հարկերը չվճարելու քրեական մեղադրանքով։ Փոխարենը, նա իրեն մեղավոր է ճանաչել բոլոր ինը մեղադրական հոդվածներով, որ իրեն ներկայացվել են: Դատավորը Բայդենին ասել է, որ նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 000 դոլար տուգանքի վճարում։ Նրա դատավճիռը կհայտնեն դեկտեմբերի 16-ին։ Սովորաբար մեղադրյալները, որոնք իրենց մեղավոր են ճանաչում, նախապես համաձայնության են հասնում դատախազների հետ՝ դատավարությունից խուսափելու դիմաց ստանալով ավելի մեղմ դատավճիռ։ Սակայն Հանթեր Բայդենի դեպքում նման բան չի եղել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել՝ առանց դատախազների հետ նախապես համաձայնություն ձեռք բերելու։ Դատական լսումներից հետո արված հայտարարության մեջ Հանթեր Բայդենն ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչել, որպեսզի իր ընտանիքը ստիպված չլինի ներկա գտնվել մի քանի շաբաթ տևող դատական լսումներին, որոնց ընթացքում վատ մանրամասներ կհրապարակվեին իր կյանքի այն փուլի մասին, երբ նա տառապում էր թմրանյութերից կախվածությունից։ Նա նաև հայտնել է, որ վճարել է բոլոր չվճարված հարկերը։ Հանթեր Բայդենը, որը բացահայտորեն խոսում է թմրամոլության և ալկոհոլային կախվածության դեմ իր պայքարի մասին, մեղադրվում է այն բանում, որ 2016-ից 2019 թվականներին չի վճարել հարկերը, սակայն միևնույն ժամանակ հսկայական գումար է ծախսել «թմրանյութերի, մարմնավաճառուհիների և ընկերուհիների, շքեղ հյուրանոցների և անշարժ գույքի վարձակալության, էկզոտիկ մեքենաների, հագուստի և անձնական բնույթի այլ իրերի վրա»։ Մեկ այլ գործի շրջանակներում Հանթեր Բայդենը բողոքարկել է դատարանի որոշումը, որով իրեն մեղավոր են ճանաչել թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս անօրինական կերպով զենք ձեռք բերելու մեջ։  Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը բացառել է իր որդուն համաներում շնորհելու հնարավորությունը։ 
12:53 - 06 սեպտեմբերի, 2024
Ցուկերբերգը պնդում է՝ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Meta-ի վրա՝ գրաքննելու բովանդակությունը
 |azatutyun.am|

Ցուկերբերգը պնդում է՝ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Meta-ի վրա՝ գրաքննելու բովանդակությունը |azatutyun.am|

azatutyun.am: Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել ընկերության վրա՝ «գրաքննելու» բովանդակությունը COVID-19 համաճարակի ժամանակ՝ հեռացնելու ապատեղեկատվությունը կորոնավիրուսի և պատվաստանյութերի մասին, հայտնում է Reuters-ը: Ցուկերբերգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովին ուղղված նակամում ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի բարձրաձայնել ճնշման մասին, ինչպես նաև այլ որոշումների համար, որոնք նա կայացրել է որպես Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի սեփականատեր՝ որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ: Ցուկերբերգն նշել է, որ իր ընկերության վրա ճնշում է գործադրվել բովանդակության «գրաքննության» համար, և որ ընկերությունը հետ կկանգնի, եթե նորից նման պահանջների հանդիպի: «2021 թվականին Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ Սպիտակ տունը, ամիսներ շարունակ բազմիցս ճնշում էին մեր թիմերին՝ գրաքննելու COVID-19-ի որոշակի բովանդակություն, ներառյալ հումորն ու երգիծանքը, - գրել է Ցուկերբերգը նամակում և ընդգծել, - կարծում եմ, որ կառավարության ճնշումը սխալ էր, և ես ափսոսում եմ, որ ավելի անկեղծ չէինք այդ մասին»:
09:34 - 28 օգոստոսի, 2024
Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ «Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ: Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։ Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է բանակցությունների նոր փուլ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Ըստ երեք միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել նվազեցնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները։ Բանակցություններն առաջիկա օրերին կշարունակվեն Կահիրեում։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։   
10:47 - 22 օգոստոսի, 2024
Բայդենը Էրդողանի հետ քննարկել է Գազայի հատվածում և տարածաշրջանում վերջին զարգացումները
 |1lurer.am|

Բայդենը Էրդողանի հետ քննարկել է Գազայի հատվածում և տարածաշրջանում վերջին զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, Գազայի հարցը, Թուրքիայում տեղի ունեցած գերիների փոխանակումը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Նշվում է, որ Ռեջեփ Էրդողանը ասել է՝ Նեթանյահուի վարչակազմն ամեն քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում հրադադար և խաղաղություն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կադրերը Թուրքիայում և աշխարհում խոր հիասթափություն են առաջացրել, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելն անում է ամեն ինչ՝ Գազայի «հրդեհը» ողջ տարածաշրջանում տարածելու համար։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։ Ջո Բայդենն էլ, ըստ թուրքական կողմի հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ գերիների փոխանակումն «անխնդիր կերպով իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար»։
12:49 - 02 օգոստոսի, 2024
Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին |armenpress.am|

Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Արևմուտքի միջև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր բանտարկյալների ամենախոշոր փոխանակումը ներառել է 24 մարդու, որոնք փոխանակվել են մի քանի ամիս տևած բանակցությունների և փոխզիջումների արդյունքում։  The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը բաց է թողել 16 մարդու, այդ թվում՝ Wall Streeet Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային Փոլ Ուիլանին, որոնք դատապարտված էին լրտեսության համար, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևային, որն ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունի։  Գերշկովիչը, Ուիլանը և Կուրմաշևան օգոստոսի 1-ի ուշ երեկոյան ժամանել են Մերիլենդում գտնվող ռազմակայան, որտեղ նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը։  Ռուսաստանը բաց է թողել նաև պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային։ Գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտված էր մահապատժի լրտեսության համարս, և որին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում էր շնորհել, նույնպես ազատ է արձակվել։  Իսկ Ռուսաստանին վերադարձված 8 հոգու ցանկում, թերևս, ամենահայտնին Վադիմ Կրասիկովն է, որը Գերմանիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման ծագումով չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ Ռուսաստանին են վերադարձվել նաև Սլովենիայում լրտեսության համար դատապարտված Արտյոմ և Աննա Դուլցևները, ԱՄՆ-ում դատապարտված 3 տղամարդիկ, 1 հոգի՝ Նորվեգիայից, 1-ը՝ Լեհաստանից։  The Associated Press-ը նշում է, որ դեռ մի քանի ԱՄՆ քաղաքացի մնում է ՌԴ-ում բանտարկված։  Բանտարկյալների փոխանակմանը, փաստորեն, մասնակցել է 7 երկիր՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան, Նորվեգիան, Ռուսաստանը և Բելառուսը։ Գործընթացին նպաստել է Թուրքիան։ 
10:59 - 02 օգոստոսի, 2024
Ջո Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ
 |news.am|

Ջո Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաժարվելով երկրորդ ժամկետով վերընտրվելու իր փորձից, հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում:   «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, չկա մի բան, որը մենք չկարողանանք անել, եթե դա անենք միասին: Պարզապես պետք է հիշել, թե ով ենք մենք։ Ես իմ նախագահությունը նվիրել եմ դա ապացուցելուն, և կշարունակեմ դա անել այսօր, վաղը և ամեն օր, քանի դեռ ես պատիվ ունեմ ծառայելու որպես ձեր նախագահ», - ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: Այն բանից հետո, երբ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը պետության ղեկավարին կոչ արեց հրաժարական տալ։ «Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- գրել է Ջոնսոնը սոցիալական ցանցի իր X էջում: Այն, որ Բայդենը որոշել է հանել իր թեկնածությունն ընտրություններից, հայտնի դարձավ անցած կիրակի։ Նա ասել է, որ ծրագրում է դիմել ժողովրդին այս շաբաթվա վերջին՝ «բացատրելու իր որոշումը»: Բայդենը հավանություն է տվել փոխնախագահ Քամալա Հարիսին որպես իր իրավահաջորդ։ Նոր թեկնածուի մասին որոշումը պետք է կայացնի Դեմոկրատական ​​կուսակցության համագումարը, որը կկայանա մի քանի շաբաթից։ 81-ամյա Բայդենը՝ Ամերիկայի նախագահներից ամենատարեցը, հայտնվել էր ուժեղ ճնշման տակ Դոնալդ Թրամփի հետ աղետալի բանավեճից հետո, որին հաջորդեցին հրապարակային ելույթներում նոր սայթաքումներ. հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Վլադիմիր Պուտին, իսկ 5 օր անց BET-ին տված հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել հիշել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «սևամորթ»: Եվ չնայած Բայդենի վարկանիշն աղետալի անկում չի ապրել (ըստ NYT/Sienna-ի հարցման՝ հուլիսի սկզբին նա ուներ 43%՝ Թրամփի 49%-ի դիմաց), ավելի քան 20 կոնգրեսականներ, այդ թվում՝ Սենատի մեծամասնության դեմոկրատ ղեկավար Չակ Շումերը, հրապարակավ կոչ են արել, որ նա հանի իր թեկնածությունը, իսկ Դեմոկրատական ​​կուսակցության դոնորները սկսել են հետ կանչել նվիրատվությունները:
09:47 - 23 հուլիսի, 2024
Քամալա Հարիսը հայտարարում է՝ պատրաստ է պաշտոնապես առաջադրվել որպես նախագահի թեկնածու |azatutyun.am|

Քամալա Հարիսը հայտարարում է՝ պատրաստ է պաշտոնապես առաջադրվել որպես նախագահի թեկնածու |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում։ Այս մասին հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։ Ավելի վաղ Ջո Բայդենը, որը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հորդորել էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։ «Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- ասել է Հարիսը։ Քանալա Հարիսը շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար և նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը համարել է «անձնուրաց և հայրենասիրական»։ «Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք»,- ասել է Հարիսը։ Դոնալդ Թրամփն էլ, մեկնաբանելով Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը, հայտարարել է, թե վերջինս պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ»։ Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտրարշավից: Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին: Նշենք, որ տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Թրամփին նախընտրական բանավեճում: Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է: Տեսականորեն կուսակցությունը թեկնածուին փոխարինելու հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախնական ընտրություններում հաղթած թեկնածուի համաձայնությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարում էր, որ մտադիր է գնալ մինչև վերջ: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
09:56 - 22 հուլիսի, 2024