Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության գործող նախարարն է։ 

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։ Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունեն իր լիակատար աջակցությունը։ Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։
18:41 - 23 հունիսի, 2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը: Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև բնակչության պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում: Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:
22:03 - 13 հունիսի, 2025
Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին:Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում: Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում: Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
18:29 - 12 հունիսի, 2025
Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը հետաքրքրվել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներով՝ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա մանրամասնել ՆԳ նախարարության և դրա ենթակա ստորաբաժանումներում ընթացող համապարփակ ու համակարգային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև դրանց վերջնարդյունքը։ Հանձնակատար Կոսը դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը: Քննարկվել են նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ Փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել ներկայումս բանակցվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի մասին, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո:
19:54 - 11 հունիսի, 2025
Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը |armenpress.am|

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը նշեց, որ շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում ընդգծվել է թմրամիջոցների տարածման կանխարգելման ուղղությամբ նոր ռազմավարության մշակման և կառավարության որոշմամբ դրա հաստատման անհրաժեշտությունը։ «Մենք այն համոզմանն ենք, որ անչափահասներին նմանատիպ բացասական հակվածությունից զերծ պահելը չափազանց կարևոր է հետագայում ավելի դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից։ Եվ հենց այս տարիքում կոնկրետ մեխանիզմների նախատեսումը շատ կարևոր է»,-ասաց Սարգսյանը։  Նախարարի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ թե՛ պարտադիր, թե՛ կամավոր թեստավորման համակարգերն ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ «Բայց պարտադիր թեստավորման տրամաբանությունն ինձ մոտ առնվազն այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, թե Հայաստանի բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների շրջանառության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 10 անչափահաս են հաշվառված կամ ներգրավված համապատասխան քրեական գործերում»,-ընդգծեց նախարարը։ Նա հավելեց, որ ավելի նպատակահարմար է շարժվել կամավոր թեստավորման տրամաբանությամբ՝ ստեղծելով միասնական համակարգ, որտեղ ծնողները հնարավորություն կունենան գրանցել իրենց համաձայնությունը երեխաների թեստավորման վերաբերյալ։  «Պետք է սկսենք ինչ-որ մի կետից, բայց այդ կետը պետք է լինի այնպիսին, որ բացասական հետևանքները չլինեն շատ, և մենք հասնենք մեր նպատակին՝ ճիշտ ճանապարհով», -եզրափակեց Սարգսյանը։
11:52 - 16 ապրիլի, 2025
ՆԳՆ նախարարը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը

ՆԳՆ նախարարը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը։ Շնորհավորական ուղերձում նշված է․«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ, Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։ Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համատեքստում։ Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն ու անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Քաղաքացիական պաշտպանությունը, լինելով ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ, մեր պետության դիմակայունության ապահովման կարևորագույն ուղղություններից է։ Մեր իրականության պայմաններում անհնար է հասնել հանրային անվտանգության բարձր մակարդակի առանց յուրաքանչյուր քաղաքացու կողմից այդ գործում իր մասնակցության մասնաբաժնի գիտակցման, և հենց սա է ամուր քաղաքացիական պաշտպանության համակարգ ունենալու բանաձևը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը։ Այս կարևոր օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և նվիրվածությամբ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման և զարգացման գործում։ Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք նոր են մուտք գործում համակարգ`գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը։ Թող ձեր բարձր մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունը և նվիրվածությունը շարունակեն խթանել քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն զարգացումը՝ ի շահ մեր պետության դիմակայության ամրապնդման»։
13:10 - 01 մարտի, 2025