ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կանոնավոր կերպով վեյփ օգտագործող երիտասարդները նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները. ԱՆ

Կանոնավոր կերպով վեյփ օգտագործող երիտասարդները նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները. ԱՆ

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։ Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։ Այդպիսի նյութերից են, օրինակ` բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը` բրոնխիոլիտը (հայտնի որպես «փոփքորն թոք»): Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով, շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր և արյան հոսքին՝ առաջացնելով արագ և ուղղակի վնաս։ 2019 թվականին ԱՄՆ-ում արձանագրվել են վեյփինգի պատճառով թոքերի ախտահարման բարձր ցուցանիշներ, որը հայտնի է EVALI անունով։ Հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, հոսպիտալացվել են, նույնիսկ մահացու ելքեր գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը` որպես հիմնական պատճառ, նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտներում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հաբ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները և կասկածի տակ դնում էլեկտրոնային ծխախոտի ավելի անվտանգ լինելու գաղափարը: Վեյփինգը կարող է անվնաս թվալ, բայց այն անվնաս չէ: Քիմիական խառնուրդների ներշնչումը կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ հիվանդությունների` կրճատելով կյանքի տևողությունը։ Այս արտադրանքը գուցե նորաձև է թվում, սակայն կարող է լուրջ առողջական խնդրի վերածվել ընդամենը մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է. չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին:
12:31 - 31 մայիսի, 2025
Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|

hetq.am: Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։ Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում: Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։ 7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։ Սակայն 2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բացառությամբ մայիսի 13-ին նշանակվածը։ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նիստը հետաձգվել է մեղադրյալներից Մարիաննա Հակոբջանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Նա պետք է հարցաքննվեր այդ օրը, սակայն 28 շաբաթական հղի է և Երևանում է գտնվում։ Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով իր անչափահաս երեխաներին բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ Նաիրի Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2016թ.), Նարե Դավիթի Ղալումյանին (ծնված 2014թ.), Նարեկ Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2011թ.), Նիկ Էդգարի Անտոնյանին (ծնված՝ 2018թ.) և եղբոր անչափահաս որդիների՝ հանգուցյալ Սերգեյ Հակոբջանյանի (ծնված 2014թ․), Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանի (ծնված՝ 2016թ․) մարմնի տարբեր մասերին։ Սամվել Հակոբջանյանն արգելանքի տակ է եղել 4 ամիս, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մարիաննա Հակոբջանյանը արգելանքի տակ է գտնվել 10 ամիս, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Տավուշի դատարանից տեղեկացնում են, որ Սամվել Հակոբջանյանն առողջական խնդիրներ ունի և շատ հաճախ չի ներկայանում դատական նիստերին։ Դատաքննությունը տեղի է ունենում Դիլիջանի դատարանում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց մասնակցությունը, բայց միշտ չէ, որ հաջողվում է։  Այսինքն, 2,2 տարի դատաքննություն է ընթանում, բայց մեղադրյալներին դեռևս չեն հարցաքննել։ Շուտով նաև Մ․ Հակոբջանյանի ծննդաբերելը դատական նիստերին չներկայանալու պատճառ կդառնա։  Մեղադրյալ Սամվել Հակոբջանյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանը, լրագրողներին հայտնել էր, որ Ս․ Հակոբջանյանը 1972թ․-ից հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։ Դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, նույնպես հոգեկան առողջության խնդիրներ ունի, նա իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվել է ծնողների տանը։ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը մեր նախորդ հրապարակման առիթով տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննության փուլում, ըստ անհրաժեշտության, նրան ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց կնախաձեռնվի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:45 - 15 մայիսի, 2025
Ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել և հարվածել է հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի շրջանում խոր վնասվածքով

Ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել և հարվածել է հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի շրջանում խոր վնասվածքով

Մայիսի 11-ին՝ երեկոյան ժամը 17:10-ին, «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։ «Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խոր վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
09:09 - 13 մայիսի, 2025
Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:   «Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:   Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ Գյումրիում վթար է տեղի ունեցել ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ, իրար են բախվել 5 տրանսպորտային միջոց: Պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
13:07 - 29 ապրիլի, 2025
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը․ Անահիտ Ավանեսյան

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը․ Անահիտ Ավանեսյան

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Այս մասին գրում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով: ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը», - նշված է գրառման մեջ։
19:18 - 28 ապրիլի, 2025
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ իր հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և այն երկարացնելու առաջարկ չի ստացել։ Գրառումը՝ ստորև․ «Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, եվ այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված եվ լքված ոլորտ, անբարեկեցիկ եվ հուսախաբ, ոտնահարված իրավունքներով եվ անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ եվ՛ ամենալավ, եվ՛ ամենավատ տեսակետից։ Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր եվ անհնարը, անկեղծությամբ եվ գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներեվ լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական եվ ոչ պետական կառույցների հետ։ Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաեվ, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։ Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․»
18:03 - 22 ապրիլի, 2025
Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին

Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով հիվանդներին՝ տրամադրելով դեղորայք։ Հայաստանի կենտրոնը առաջնային տեղ է զբաղեցնում նորագույն բուժման միջոցների՝ հատկապես մոնոկլոնալ հակամարմինների (Էմիցիզումաբ) կիրառման առումով։ Այն շուրջ երկու տասնամյակ կայուն գործընկերային հարաբերություններ է զարգացրել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ ձևավորելով նաև ջերմ կապեր բժշկական թիմի և հեմոֆիլիայով ապրող անձանց միջև։ Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար։ Այս պահին 46 մանկահասակ երեխաներ ստանում են Էմիցիզումաբ-ով տնային կանխարգելիչ թերապիա: Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել 5-ամյա հուշագիր, որտեղ կարտացոլվեն ոլորտային առաջիկա ծրագրերը:
21:09 - 04 ապրիլի, 2025
Բժշկական կենտրոնների հետ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը

Բժշկական կենտրոնների հետ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ապրիլի 3-ին Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Ստորեւ՝ հանդիպման մասին կառավարության հաղորդագրությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: Արայիկ Հարությունյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը և ընդգծել. «Սա մեզ համար սկզբունքային հարց է: Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում, այն ունի կարևոր բովանդակություն»: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպման նպատակն է համագործակցության միջոցով վեր հանել ոլորտում առկա բացերը, քննարկել դրանց լուծման ճանապարհները: Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, ներկաները մտքեր են փոխանակել համակարգի սահուն և արդյունավետ կիրարկումն ապահովող մեխանիզմների լավարկման և պարզեցման, համակարգի բարելավման շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում համակարգը զգալի բարելավվել է և ընդգծել՝ անհրաժեշտ է շարունակել համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ քայլերի իրականացումը:
17:59 - 03 ապրիլի, 2025
Վարկային նոր համաձայնագիր՝ առողջապահության ոլորտի զարգացման համար
 |hetq.am|

Վարկային նոր համաձայնագիր՝ առողջապահության ոլորտի զարգացման համար |hetq.am|

hetq.am: Գործադիրի ապրիլի 3-ի նիստում Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցը։ Նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ՝ 18 տարով, 3.11% լողացող տոկոսադրույքով, առաջին 7 տարին՝ արտոնյալ պայմաններով։  ՀՀ-ն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը: Վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը և այլն։ Կառավարության հիմնավորմամբ՝ անհատի և հանրային առողջության պահպանումն ու բարելավումը կարևոր են։ Անհրաժեշտ է ապահովել հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: 
11:32 - 03 ապրիլի, 2025