Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։

Ծնվել է1962թ. օգոստոսի 14-ին, Մասիսի շրջանի Մասիս ավան։

1979 թ. - ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1992 թ. - ավարտել է Երեւանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը։
2000-2002 թթ. - սովորել եւ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական եւ վարչական ղեկավարում մասնագիտությամբ։

1993 թվականի օգոստոսի 11-ին - ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում եւ նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։
1995-1996 թթ. - աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։
1996-1998 թթ. - եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2000 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ։
2002-2003 թթ. - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2003-2006 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար։
2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում։
2008 թ. մայիսի 13-ից - եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ։
2010 թ. մարտի 15-ից - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2014-2018 թթ. - զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

1981-1983 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1989-1994 թթ. - մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի եւ ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։
2020 թ. հոկտեմբերի 22-ին - ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։

2020 թվականի հուլիսի 7-ին - ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը

Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ 44-օրյա պետրազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող Դավիթ Սանասարյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրեց մանրամասնել, թե հոկտեմբերի 21-29 ինչու էր Մեղրիում, արդյոք հիմնավո՞ր էր այդ օրերին ոչ թե ՊՆ-ում, այլ Մեղրիում գտնվելը։ Տոնոյանն ասաց, որ Մեղրիում գտնվելու հիմնավորության գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իր վերադասը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակեց, որ այդ ժամանակ Մեղրու մոտ՝ ՀՀ պետական սահմանի ընդամենը 2-3 կմ-ի վրա արդեն ունեինք բավականին մեծ թվով զոհեր ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանում, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, վիրավորված էր Մեղրու գնդի հրամանատարը․ «Ձեւավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։ Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն ունեցավ եւ բնակչության, եւ ԶՈՒ սոտրաբաժանումների վրա, որոնք առաջնագծում խնդիրներ էին կատարում»,- ասաց Տոնոյանը։  Նախկին նախարարի խոսքով՝ կան եւ փաստական, եւ տեսագրական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին․  «Ես ինքս իմ աչքերով տեսա, թե ինչպես էր գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հրապարակային, դրա վերաբերյալ եղան մեր հրապարակային արձագանքները։ Նաեւ ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն տեղի ՌԴ սահմանապահ ուժերի հետ։ Այնպես ստացվեց, որ ՌԴ սահմանապահներն անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի, գնդակոծման, հրետակոծման շատ հասանելի տարածքում էին գտնվում։ Կազմակերպչական որոշ խնդիրներ կային մոբիլիզիացիոն, տարածքային պաշտպանության կազմակերպման առումով»,- ասաց նա՝ միաժամանակ բարձր գնահատելով ԱԱԾ, ոստիկանության, ԱԻՆ աշխատակցիների ծառայությունը տեղում․ «Աշխատում էր մի կուռ թիմ։ Հետո հետ եմ կանչվել վարչապեի կողմից՝ ըստ երեւույթին իրավիճակի գնահատման առումով»։   Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Տոնոյանը Մեղրիում զրույց է ունեցել հարավային թեւում մեր խմբավորման հիմնական ղեկավար Տիրան Խաչատրյանի հետ։ Տոնոյանի մտաբերմամբ՝ այդ ժամանակ Տիրան Խաչատրյանը վիրավոր է եղել, եւ ղեկավարը եղել է Փիլոյանը [ըստ ամենայնի նկատի ունի Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին, որն Ազգային հերոսի կոչում էր ստացել, իսկ այժմ մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար]։
15:21 - 01 օգոստոսի, 2023
Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին
 |armenpress.am|

Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից: Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողը նկատեց, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում ստացած անձ, որը հիմա բանտում է՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մասին է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը: «Կարծում եմ` եկել է ժամանակը վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ... Կարծում եմ, որ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,– ասաց Սիմոնյանը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: 2022 թվականի մարտից Փիլոյանը գտնվում է կալանքի տակ։ Անդրանիկ Փիլոյան 2022 թվականին արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
16:03 - 07 փետրվարի, 2023
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող  ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, ինչպես նաև հանցավոր այլ արարքների կատարման մեջ մեղադրվող ևս 12 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք: Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին: Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն: Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով և  արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-3112-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրյալներից Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:44 - 26 սեպտեմբերի, 2022
Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |armenpress.am|

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը: «Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը»,- ասաց Սարգսյանը: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը (նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից), վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ նախագահի ապրիլի 1-ի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
11:59 - 05 ապրիլի, 2022
Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի

 |armenpress.am|

Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը: «Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել ենք և այն պետք է բողոքարկենք»,- ասաց Սարգսյանը: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը:
16:19 - 01 ապրիլի, 2022
Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

 |armenpress.am|

Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ |armenpress.am|

armenpress.am: Արտկարագ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեխափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը:
15:59 - 01 ապրիլի, 2022
Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին |hetq.am|

Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին |hetq.am|

hetq.am: Կառավարության մարտի 31-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը։ «Այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում հարուցված քրեական գործի շրջանակում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, ձերբակալված է նաև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք։ Ուզում եմ արձանագրել և իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողական և սկզբունքային պահենք, ինչը դեռևս որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ դրանից հետո կարելի է որևէ եզրակացություն անել։ Համոզված եմ, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված պատիժ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ քրեական գործը կապված է ԱԻՆ-ում վերջին 1,5 տարվա իրադարձությունների հետ։ Հիշեցնենք, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:  
14:05 - 31 մարտի, 2022
ԱԻ նախարարը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԱԻ նախարարը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
11:54 - 31 մարտի, 2022
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ նախարարը երկու շաբաթով արձակուրդ կմեկնի

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ նախարարը երկու շաբաթով արձակուրդ կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեկնում է ամենամյա արձակուրդի՝ 14 աշխատանքային օր տեւողությամբ։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ: 2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,-ասված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։
21:06 - 28 մարտի, 2022
ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը երեկ ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը: Նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը: Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014 թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների արդյունավետությունը: Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման ծրագրի շրջանակը: 2020-2022 թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (Յունիսեֆ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։ 55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։ Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը: Դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:
11:40 - 16 մարտի, 2022
ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ  ներկայացուցչին

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ  ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը  բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և  վստահություն հայտնել արդյունավետ  գործակցության շարունակականության վերաբերյալ:Գերատեսչության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների համար: Նա առանձնացրել է «Փոխգործակցության հուշագրի» շրջանակներում  համագործակցությունը, ինչպես նաև սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, փրկարար և հոգեբանական ծառայությունների  կարողությունների զարգացման հարցերը:Տիկին Քրիստինե Վայգանդին  վերահաստատել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում,  ինչպես նաև ակնկալում է նախարարության մասնակցությունը  կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:
17:39 - 02 փետրվարի, 2022
2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների. ԱԻ նախարար

2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ, Ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը: Շոշափելի են հաջողությունները փրկարարի մասնագիտական զարգացման, ծառայության տեխնիկական վերազինման, համայնքների հետ համագործակցության նոր նշաձող սահմանելու, քաղաքացիական պաշտպանության, հանրության իրազեկման ուղղություններով: Փաստ է, որ համակարգն այսօր անվերապահորեն վայելում է հասարակության վստահությունը, և դա յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի անձնուրաց և նվիրումով աշխատելու արդյունքն է: Սիրելի՛ գործընկերներ, 2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները, առավելագույնի հասցնել յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը ապագայի հանդեպ։ Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, հայոց պետականության հետագա ամրապնդման միակ ճանապարհը յուրաքանչյուրիս բարեխիղճ, տքնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է մեր գործին: Ամանորյա տոները բոլորիս համար հույսի, վերականգնման և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդ ունեն։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով։ Մաղթում եմ, որ գալիք տարում մեր բոլորի օջախներում տիրեն խաղաղություն, համերաշխություն և նոր ձեռքբերումների վճռականություն։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
14:24 - 31 դեկտեմբերի, 2021