Ակտիվ ցիկլոնի պատճառով՝ Հայաստանի լեռնային առանձին մարզերում ձյուն է եկել. որքան է կազմել շեղումը նորմայից
12:29 - 13 ապրիլի, 2023

Ակտիվ ցիկլոնի պատճառով՝ Հայաստանի լեռնային առանձին մարզերում ձյուն է եկել. որքան է կազմել շեղումը նորմայից

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետությունում տեղումների գումարային քանակը և շեղումը նորմայի համեմատ ապրիլի 13-ի ժամը 07։00-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝

◼️ Տավուշում դիտվել է 18-21մմ, կազմելով նորմայի 26-32%-ը,

◼️ Լոռիում՝ 18-26մմ,  նորմայի՝ 21-29%-ը,

◼️ Շիրակում՝ 24-34մմ, նորմայի՝ 38-71%-ը,

◼️ Գեղարքունիքում՝ 22-36մմ, նորմայի՝ 43-74%-ը,

◼️ Կոտայքի լեռնային շրջաններում՝ 55-61մմ, նորմայի՝ 55-64%-ը,

◼️ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 20-78մմ, նորմայի 31-124%-ը,

◼️ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 22-24մմ, նորմայի՝ 37-39%-ը,

◼️ Արարատում, Արմավիրում և Երևանում՝ 18-38մմ, նորմայի՝ 30-95%-ը,

◼️ Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 64-68մմ, նորմայի՝ 60-66%-ը,

◼️ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ 30-37մմ, նորմայի՝ 50-60%-ը,

◼️ Սյունիքում՝ 19-30մմ, նորմայի՝ 21-52%-ը։

Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վ։ Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում  սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել