aysor.am: Երևանի ավագանու ընտրությունները պետք չի դիտարկել որպես շարքային ՏԻՄ ընտրություններ։ Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով, պետք է ուժերը կոնսոլիդացվեն։
«Այդ դեպքում իշխանությունը զրո շանս կունենա հաղթելու։ Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է շնորհավորենք ՔՊ թեկնածուին՝ կլինի Տիգրան Ավինյանը, թե մեկ այլ ուսապարկ»,- նկատել է նա։
Արթուր Վանեցյանը նշել է՝ «Հայրենիք» կուսակցությունը «վերմակն իր կողմ» քաշելու խնդիր չունի։
comment.count (0)