factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Ազատի կացարանում հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողներին։ Հանդիպմանը չի մասնակցել ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Պարզվում է՝ ի սկզբանե, հանդիպման կայանալու համար որպես նախապայման եղել է այն, որ դրան պիտի մասնակցեն միայն ծնողները։
«Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ Նորայր Նորիկյանը քաղաքական գործիչ է, մանրամասներից տեղյակ չեմ, պահանջը եղել է, որ միայն ծնողները ներկա լինեն հանդիպմանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց հունվարի 19-ին ողբերգական հրդեհի զոհ դարձած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Նորայր Նորիկյանն այս մասին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։
Շարունակությունը՝ factor.am-ում
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)